loader
Facebook-ի օգտատերերը կկարողանան ինքնուրույն որոշել լրատվության աղբյուրի հուսալիությունը

Facebook-ի օգտատերերը կկարողանան ինքնուրույն որոշել լրատվության աղբյուրի հուսալիությունը

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հաղորդել է, որ սոցիալական ցանցի օգտատերերը կկարողանան ազդել նորությունների որակի վրա՝ գնահատելով դրանց աղբյուրների հուսալիությունը, փոխանցում է kommersant.ru-ն:

«Որոշեցինք, որ եթե հանրությունն ինքնուրույն որոշի, թե որ ռեսուրսներին կարելի է վստահել, դա առավել օբյեկտիվ կլինի: Ահա թե ինչպես է այն աշխատելու: Պարբերական հարցումների ընթացքում կկարողանանք պարզել, թե արդյոք նրանք ծանոթ են նորությունների աղբյուրին, և եթե այո, ապա վստահում են այդ աղբյուրին»,-գրել է նա իր էջում:

Հարցումների արդյունքում կստեղծվի վարկանիշ, որի առաջատարների մասին տեղեկությունը կհայտնվի սոցիալական ցանցի լրահոսում: Ցուկերբերգը խոստացել է, որ նորարարությունը չի  ազդի լրահոսում տեղեկատվության ծավալի վրա։

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս