loader
Facebook-ում հայտնվել է պատանեկության տարիներին և կարող է ունենալ մի քիչ լկստված նկարներ. նախարարը՝ Գոգյանի մասին

Facebook-ում հայտնվել է պատանեկության տարիներին և կարող է ունենալ մի քիչ լկստված նկարներ. նախարարը՝ Գոգյանի մասին

Մեր քայլերը չեն կարող հակասել այն գործողություններին, որոնք անում ենք հեղափոխությունից հետո: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Շիրակի պետական համալսարանի խնդրին, ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Ըստ նախարարի՝ որևէ ուսումնական հաստատության որոշումներ պարտադրելը կնշանակի վերածվել Սերժ Սարգսյանի իշխանության:

«ԿԳ նախարարությունն այս դեպքում փորձել է կողմերին հաշտեցնել, շփման եզրեր գտնել: Եվ գործընկերները, որոնք հայտնել են, որ իրավիճակն ավելի է սրվել, դա այդպես չէ: Ասեմ ավելին՝ այցի ընթացքում պայմանական տարբեր բևեռներում գտնվող ուսանողները նստել են մի սեղանի շուրջ, և եթե նրանց հաջողվի լուծել առկա խնդիրներն, ապա դա մեծ ազդեցություն կունենա Շիրակի պետական համալսարանում առկա իրավիճակում»,- նկատեց նախարարը:

Լրագրողների այն դիտարկմանը, թե ԲՈՀ-ի ղեկավարն այդքան էլ միանշանակ չընդունվեց, Հարությունյանը նկատեց. «Նա փայլուն գիտնական և մաթեմատիկայի ոլորտում հսկա ներդրում արած մարդ է: Եթե նկարների հետ կապված եք ասում, ապա նա տարիքով բավական փոքր է և Facebook-ում հայտնվել է պատանեկության տարիներին: Եվ եթե մարդ պատանեկության տարիներին ինչ-ինչ նկարներ է արել՝ մի քիչ լկստված, մի քիչ այլ ձևի, կարող է միանշանակ չընդունվել, սակայն յուրաքանչյուրիս հետ նման դեպք կարող է պատահել»:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս