loader
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում տգիտության հաղթարշավը շարունակվում է. Գոհար Վեզիրյան

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում տգիտության հաղթարշավը շարունակվում է. Գոհար Վեզիրյան

Լրագրող Գոհար Վեզիրյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով մեր գործընկեր Արիս Վաղարշակյանի հոր  մահվան հանգամանքներին, գրել է.

«Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում տգիտության հաղթարշավը շարունակվում է: Դեռ քանի՞ ընտանիքներ ու ճակատագրեր պետք ա կյանքով վճարեն էս բուժհաստատություն ոտք դնելու համար՝ հռետորական հարց է:

Պատասխանը յուրաքանչյուրիս շրջապատի վիճակագրությունն է: Ժամանակն է կանգ առնել ու բժիշկ հասկացությունը տարանջատել անտարբերությամբ հենց այնպես մարդ սպանող ղասաբից:

Ժամանակն է վերջապես, որ, օրինակ, այս հիվանդանոցի բժիշկ-քիմիոթերապեվտ Բելլա Առաքելյանն ու Թորակո-աբդոմինալ (որովայնի) բաժանմունքի վարիչի Գագիկ Համբարձումյանը հասկանան, որ քրեորեն պատժվում է մարդասպանությունը՝ անկախ դրա ձևերից ու եղանակներից: Հասարակական պարսավանքի գործիքակազմին պետք է լրացնելու գա արդարադատությունը:

Սրանց նմաններին կիլոմետրերով հեռու պետք է պահել բուժհաստատություններից, սրանց նմաններին պետք է պատժել օրենքի ողջ խստությամբ, որովհետեւ որևէ մեկս ապահովագրված չենք, որ սրանք մի օր էլ կարող են հասնել մեզ, մեր հարազատներին: 

Ընդամենը օրեր առաջ սրանց՝ լկտիության հասնող անփույթ և անգրագետ գործունեության հետևանքով կորցրինք մեր ավագ ընկերոջը՝ Գառնիկ Վաղարշակյանին: Պայքարող, համառ ու ազնիվ մեր ընկերն այլևս հավերժի ճամփորդ է, իսկ մենք գործ ունենք անելու՝ հասնելու արդարադատության ու փորձելու կանխել չարը:

Սա կարճ նախաբան: Մնացածը հաջորդիվ ու առանձնակի դաժանությամբ»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս