loader
Ղարաբաղյան շարժման պատմությունը Կարեն Դեմիրճյանի օրագրերում

Ղարաբաղյան շարժման պատմությունը Կարեն Դեմիրճյանի օրագրերում

Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանը հետաքրքիր ցուցադրությամբ է անդրադարձել Ղարաբաղյան շարժման 30-ամյակին:

Թանգարանի հիմնական ցուցադրությունը համալրվել է Դեմիրճյանի օրագրերով եւ ներկայացվել հանրությանը «Ղարաբաղյան շարժման պատմությունը Կարեն Դեմիրճյանի օրագրերում» խորագրով։ Երկրորդ ցուցադրությունը բացվել է թանգարանի բակի ամառային ցուցասրահում` «Ղարաբաղյան շարժման պատմությունը լուսանկարներում» խորագրով:

Երկու ցուցահանդեսներն էլ ուղեկցվում են վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ:

Առաջին ցուցադրությունը նորություն է եւ հասարակության լայն շրջանակներին ներկայացվում է առաջին անգամ: Մինչ այժմ թանգարանի ֆոնդում պահվող օրագրերի բովանդակությանը ծանոթ են եղել միայն թանգարանի աշխատակիցները:

ilur.am

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս