loader
Գազալցակայանների շահումով ապարատները նպաստում են «ղումարբազությանը». Նիկոլ Փաշինյան

Գազալցակայանների շահումով ապարատները նպաստում են «ղումարբազությանը». Նիկոլ Փաշինյան

Գազալցակայաններում ու ամենուր տեղադրված խաղային ապարատները պետք է դուրս բերվեն: Այսօր կառավարության նիստում «Վիճակախաղերի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու հարցի շուրջ քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Առաջարկվող փոփոխությամբ՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն առաջարկեց, որ վիճակախաղերի կազմակերպիչներին իրավունք տրվի բացի վիճակախաղերի կազմակերպումից, զբաղվել նաև ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման, ծրագրային ապահովման և դրա սպասարկման ծառայությունների մատուցման գործունեություններով:

Վարչապետը նշեց, որ ապարատները տեղադրված են հատկապես գյուղական վայրերում և ստացվում է, որ շատերի ճակատագրերն են խեղվում: Փաշինյանի խոսքով՝ խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը: Նա նշեց, որ դա ընդհանրապես աբսուրդ է, և այս տրամաբանությունը պետք է փոխել:

«Մարդիկ ահազանգում են այդ մասին: Գազալցակայանների շահումով ապարատները նպաստում են «ղումարբազությանը»: Շատ արագ պետք է այդ հարցին լուծում տալ: Մենք պետք է ելնենք հանրային շահից, ոչ թե ոլորտային: Պետք է շահի հանրությունը: Ոչ մի խնդիր չկա, բաց, թափանցիկ, հրապարակային քննարկենք, հասկանանք՝ ում շահերն են ավելի շատ հաշվի առնված, ումը՝ ոչ, որտեղ կան սուբյեկտիվ պահեր, դրանք բացառենք և լուծենք այս խնդիրը, որովհետև սա իսկապես լուրջ խնդիր է»,- նկատեց վարչապետը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս