loader
Գևորգ Մուրադյանն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Գևորգ Մուրադյանն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Ֆիզիկայի ֆակուլտետի ավագ գիտաշխատող Գևորգ Մուրադյանը:

Նա կփոխարինի Հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Այսօր կայացած նիստում նրա թեկնածությունն առաջադրեց Կառավարության կողմից հոգաբարձուների խորհրդի անդամ առաջադրված Հովհաննես Հովհաննիսյանը:

Նշենք, որ Գևորգ Մուրադյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի քվանտային երևույթների հետազոտման և մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիայի ու ԳՀ լաբորատորիաների քվանտային երևույթների հետազոտման և մոդելավորման ԳՀ լաբորատորիայի ավագ գիտաշխատող է, «Մետրիկա» ՍՊԸ հիմնադիրը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս