loader
Google-ը բարդացրել է նկարների ներբեռնումը (լուսանկար)

Google-ը բարդացրել է նկարների ներբեռնումը (լուսանկար)

Google ընկերությունը օգտատերերի համար բարդացրել է որոնման արդյունքներից լուսանկարները ներբեռնելու հնարավորությունը, փոխանցում է ain.ua-ն։

«Բացել ամբողջական չափով» կետն արդեն անհասանելի կլինի:

Google-ն այս որոշումը կայացրել է լուսանկարների սեփականատերերի հեղինակային իրավունքները պաշտպանելու համար:

Ենթադրվում է, որ օգտատերերը կօգտագործեն «visit»-ը («անցնել»), որի օգնությամբ կարելի է տեղափոխվել այն կայքը, որտեղ տեղադրված է օրիգինալ նկարը: Չնայած Google-ի ձեռնարկած քայլերին՝ օգտատերերը անհրաժեշտ նկարը բացելու մի միջոց ունեն՝ եթե մկնիկի աջ մասով քլիքեն, կբացվի «նկարը նոր պատուհանում բացել» (կամ «ցույց տալ նկարը»՝ կախված բրաուզերից):

Պորտալը նշում է, որ Google-ի որոշումը պայմանավորված է Getty Images ֆոտոգործակալության հետ կնքած գործարքով: Ավելի վաղ այն դատի էր տվել ընկերությանը Google.Images-ում աշխատանքի ալգորիթմների փոփոխությունների համար, ինչի արդյունքում նկարների որոնման ժամանակ օգտատերերը հնարավորություն էին ստանում նկարներն ամբողջական չափերով տեսնել, սակայն հետո հետ է կանչել հայցը:

Картинки по запросу santuario del cactus la paz

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս