loader
Գտանք գողացված տրանսֆորմատոր՝ մեծ արժողությամբ, միլիոնների մասին է խոսքը. Դավիթ Սանասարյան

Գտանք գողացված տրանսֆորմատոր՝ մեծ արժողությամբ, միլիոնների մասին է խոսքը. Դավիթ Սանասարյան

Առաջիկայում կլինենք քաղաքապետարանում և Էներգետիկայի նախարարությունում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

Խոսելով իրենց կառույցի գործունեության մասին՝ Պետական վերահսկողության պետը փոխանցեց, որ Կենտրոնական հավաքակայանում իրենք մշտադիտարկումներ են անցկացնում: Դիտարկումներից հետո իրենց առաջարկները կներկայացնեն վարչապետին և պաշտպանության նախարարին:

«Այս պահին քրեական գործեր կան ՊՆ-ում, ու դա մեր կառույցին խանգարելու է, որ ընթացիկ գործերն իրականացնենք: Սպասում ենք այդ գործերի ավարտին: Մենք քնած չենք, մեր գործերը կատարում ենք: Այսօր Դատախազություն եմ ուղարկելու բարձրաոլտ էլեկտրական ցանցերի հետ կապված մի գողության դեպք: Գտանք գողացված տրանսֆորմատոր՝ մեծ արժողությամբ, միլիոնների մասին է խոսքը: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Սփյուռքի նախարարության հետ կապված գործերն էլ առաջիկայում կներակայացնենք»,- ասաց նա:

Սանասարյանը վստահեցրեց, որ իրենց ուշադրությունից ոչինչ դուրս չի մնալու:

««Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության հետ կապված ևս աշխատանքներ են տարվում: Հանրությանը կծանուցեն այդ մասին: Մենք վերահսկողություն ենք կատարում, շատ-շատերը, ովքեր նախկինում այս կամ այն բաներն են արել, նոր իրավիճակում չեն անելու, որովհետև գիտենք, որ իրավապահ կառույցներն, այդ թվում՝ Պետական վերահսկողության ծառայությունն այցելելու է իրենց: Առաջիկայում սպասեք, որ կլինենք քաղաքապետարանում, Սփյուռքի և Էներգետիկայի նախարարություններում»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս