loader
Հագվիի բնակիչները պատրաստվում են խնդրանքով դիմել վարչապետին

Հագվիի բնակիչները պատրաստվում են խնդրանքով դիմել վարչապետին

Այսօր Սեդվի գետի վրա ՀԷԿ կառուցելու վերաբերյալ հանրային քննարկումը տեղի չի ունեցել: Կառուցող ընկերությունը՝ «Սեդվի էներգո» ՍՊԸ-ն, հրավիրված հանրային քննարկմանը չի ներկայացել: Լոռու մարզի Օձուն համայնքի կազմի մեջ մտնող Հագվի բնակավայրի տարածքում պետք է ՀԷԿ կառուցվի, իսկ գյուղացիները դեմ են:

Հագվիի բնակիչները Հայաստան 24-ի հետ զրույցում տեղեկացրեցին, որ պատ էին կազմել, որպեսզի կառուցող ընկերությունը չկարողանա համայնքապետարան ներս մտնել՝ այսպիսով տապալելով հանրային լսումը: «Սեդվի էներգո» ՍՊԸ-ն, բայց ինքը չէր եկել քննարկմանը: ՀԷԿ-ի կառուցմանը դեմ հագվեցիները չեն ուզում լսել որևէ հանրային քննարկման մասին:

Նրանք պատրաստվում են գրություն ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Բնապահպանության նախարարությանն, ինչպես նաև Օձուն համայնքի ղեկավարին:

«Սեդվի էներգո» ՍՊԸ-ն կրկին հայտ է ներկայացրել և պատրաստվում է Սեդվի գետի վրա ՀԷԿ շահագործել։ 2 տարի առաջ նույն ընկերությունը ցանկանում էր կրկին ՀԷԿ կառուցել, բայց գյուղացիների ճնշման տակ ծրագիրը կյանքի չի կոչվել: ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ հանրային քննարկումներ էին տեղի ունեցել, Հագվիի բնակիչները միաձայն դեմ էին արտահայտվել ՀԷԿ-ի շահագործմանը։

Գյուղացիները թույլ չէին տվել Սեդվի գետի վրա ՀԷԿ-ի կառուցումը։ ՀԷԿ-ն, ըստ գյուղացիների, կվտանգի գյուղատնտեսական և անասնապահական գործունեությունը: Հագվիում հարյուրավոր հեկտար վարելահողեր անջրդի են, իսկ Սեդվի գետի հետ գյուղացիները նպատակներ էին կապել` գետի ջրով ոռոգել անջրդի հողատարածքները։

ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը մերժած Հագվիի բնակիչները, սակայն մտավախություն ունեն, որ խոշորացված լինելու դեպքում, երբ իրենց համայնքի ներկայացուցիչները որոշում կայացնողները չեն, գյուղացիների կարծիքը հաշվի չեն առնի: Իսկ գյուղատնտեսության զարգացմանը սպառնացող ծրագիրը Հագվիում կյանքի կկոչվի: Նրանք հույս ունեն, որ վարչապետին դիմելու դեպքում Նիկոլ Փաշինյանն իրենց ցանկությունը չի անտեսի:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս