loader
Հակա-հեղափոխություն

Հակա-հեղափոխություն

ԱՍԵԼԻՔՍ

...մի ուրիշ խելոքն էլ գոռաց. «Արտահերթ խորհրդարանական ընտրություննե՜ր, հիմա՛» ու էդպես՝ ժողովուրդը ուշքի եկավ, համախմբվեց, տվեց ու արտահերթով դևին գլխատեց։ Հեքիաթը ավարտվեց, Նիկոլը՝ վարչապետ, երկնքից էլ երեք խնձոր ընկավ, երկուսը՝ Ռոբի, մեկը՝ Սերժի գլխին։

ՖԲ օգտատեր Շաղիկ Մաթևոսյանի գրառումից

Մի շատ տխուր փաստ ա հստակություն ստանում՝ Ամուլսարի վտանգավորության թեման դեռևս չի շոշափվում և չի բարձրաձայնվում նոր կառավարության կողմից։ Արմեն Սարգսյանի մասնակցությունը հանքի ծրագրին և նոր նախագահի կերպարը շարունակում են մնալ պատկերներ երկու զուգահեռ իրականությունից։ Վարչապետի ասած բնապահպանական թեմայով հանդիպման մեխը պիտի լինի Թեղուտի հանքի բերած աղետն ու դրա (և ավելի մեծ մասշտաբներով) կրկնության անթույլատրելիությունը Ամուլսարում։ Էդ հանքի ծրագիրը պետք է մեկընդմիշտ փակվի, իսկ Թեղուտի մեղավորները հանձնվեն արդարադատությանը։

ՖԲ օգտատեր Սեդա Գրիգորյանի գրառումը

Հաստատ սարերի հետևում չէ։ Հաստատ հհկ-ի միշիկական թևը պատրաստվել-ձևավորվել, ինքնամաքրվել է ու քայլ առ քայլ, վրիպակ առ վրիպակ Նիկոլի վրիպակներից, սայթաքումներից, ապա և իր՝ միշիկնոցի կողմից բացահայտ և թաքուն սաբոտաժի դրսևորումներից՝ իր ողջ հարուստ փորձի բազմաշերտ կիրառմամբ, իր ողջ տնտեսական ու ֆինանսական ներուժի լայնակի և խորքային կիրառմամբ, իր ողջ... այո, անելու է, փորձելու է, ու կհաջողի, եթե փողոցը թևաթափ լինի, ու օրակարգը առօրեական չլինի ու փողոցը տուն գնա, կամ...արտագաղթի։

Ինչու եմ ես այսօր «պեչենու բաղերն» ընկել ու անընդհատ էս թեմաներին գալիս՝ էս բնապահպանությանը ու էս ահռելի վտանգներին, չէ ՞ որ ԿԱ այսօր, ասենք, գրագետ, ճշգրիտ ու անվրեպ թվացող ԿԳ նախարարի քայլ առ քայլ հաջողող աշխատանքը, համոզված եմ կա ու ակներև է լինելու, ասենք, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, ԱԳ նախարար Մնացականյանի օգտավետ չարչարանքը և բազում լավ արդյունքներ գրանցենք թերևս։ Բայց հրապարակի ժողովուրդը, հեղափոխության տեսակարար, կինետիկ ու պոտենցիալ ԿՇԻՌԸ, ՔԱՇԸ իրավունք ունի չհասկանալու, և ՉԻ հասկանալու երեք - չորս-հինգ ամիս անց՝ ձմռան շեմին՝ եթե իր սոցիալական վիճակը, իր կարիքավորությունը դույզն ինչ, բայց երևելի չափով խմբագրված չլինի և ինքը էաես անհոգ չմտնի ձմեռ և էապես անհոգ չմտածի հաջորդ գարնան մասին։

ԱՅՍ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ մեկ առաջնային թիրախ ունի՝ ԱԺ-ն ցրելը և մեկ հատ էլ հետայդու՝ արդար, թափանցիկ, չկոռումպացված, անկաշառ, իդեալական ընտրությունների կազմակերպումը և ԱՊԱՀՈՎՈւՄԸ...1996-ից ի վեր։ Որքան էլ 1995-ի ընտրությունները բամբասեք, ես ասելու եմ, որ որպես առաջին անկախ երկրում անկախ ընտրություններ դրանք հաջողել էին։

Միշիկի թիմը, եթե կարողանա, անցնում է իր երկրորդ թիրախին՝ իշխանության վերադարձին, քանի որ...առաջին թիրախը մեր, ձեր ու նիկոլենց միջոցով իրականացրել է՝ իշխանափոխությունը և Սերժի հեռացումը փաստ են և... պալատական հեղաշրջման կարիք չկա այլևս և արյուն էլ, մեծ հաշվով, չի թափվել, իսկ իրենցից որևէ մեկի արյունը ՀԱՍՏԱՏ չի թափվել։

Ի ԴԵՊ, ուշադրություն դարձրեք, որ ՖԲ-ում գրոհը, կամա թե ակամա, գնում է հումանիտար ոլորտի ուղղությամբ՝ կրթություն ու մշակույթ, ինչը միանգամայն խրախուսելի է և հասկանալի՝ մարդիկ ԻՐՈՔ անհանգիստ են մշակույթի վիճակով և կրթության ավերումով, բայց... երբ ընդհանուր մասշտաբի ֆոնին խոսք է գնում...մշակույթի ոլորտի չարաշահումների մասին... և դեռ երկար են լռելու, ասենք, ՊԵԿ, գյուղատնտեսության, սոցիալական, ...ոլորտներից... ՖԲ-ում իհարկե, ապա միշիկների ականջները ցցուն երևում են։ ՑՑՈւՆ։

Դե ինչ, Նիկոլի էսօրվա լայվը լեգիտիմացրեց նոր կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության սպասվելիք դրսևորումները։

Երկու նախադասությամբ՝ միտքը սա է.

1) նոր հանքավայրերի հետախուզման և շահագործման թույլտվությունների տրամադրումը հնարավոր է ժամանակավորապես կասեցվեն։

2) Իսկ այ գործող հանքավայրերինը՝ նույնիսկ եթե դեռ գտնվում են շինարարական աշխատանքների փուլում, չենք դադարեցնի, քանի որ միջազգային պարտավորություններ, ներդրումային միջավայր, բլա-բլա-բլա, բլա-բլա, բլա-բլա։

Ասել կուզի՝ Ամուլսարը շահագործվելու ա, Լիճքը շահագործվելու ա։ Այ, եթե պարզվեց, որ Ջերմուկը դարձել ա Խանտի-Մանտիյսկ, Մեղրիում էլ խմելու ջուրը Նախիջևանից պետք ա առնենք, էդ ժամանակ «բադասխան» են տալու օրենքի ողջ խստությամբ։ Դուք գիտեք։

Միհրդատ Զիկատար Եվպատոր

Ամբողջական՝ «Չորրորդ Իշխանությունում»

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս