loader
Հանրապետականի «տասովշչիկը» հավակնում է Ռազմական համալսարանի պետ դառնալ

Հանրապետականի «տասովշչիկը» հավակնում է Ռազմական համալսարանի պետ դառնալ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնի հավակնորդն է պետի առաջին տեղակալ Խաչատուր Խաչատրյանը:

Վերջինս մտերիմ է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ: Թերևս, այս հանգամանքով է պայմանավորված, որ նա Ռազմական համալսարանի պետի պաշտոնն է ուզում զբաղեցնել:

Հարկ է նկատել, որ Ռազմական համալսարանի պետի ուսումնական գծով տեղակալ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը բոլոր ընտրություններին սատարել է Հանրապետական կուսակցությանը: Ավելին՝ նա Հանրապետական կուսակցության համար ձայն բերող է եղել:

Իսկ հիմա Հանրապետականի հայտնի «տասովշչիկը» հավակնում է դառնալ Ռազմական համալսարանի պետը: Նա և իր նախկին ղեկավարը հեղափոխության օրերին նեղ շրջանակներում պատրաստակամություն են հայտնել ակնառու սպաներից խումբ ձևավորել, որպեսզի ճնշեն քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիաները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ռազմական համալսարանի պետ Աշոտ Ղահրամանյանին ազատել էր պաշտոնից: Գեներալ-մայոր Ղահրամանյանն ուսումնական հաստատությունը ղեկավարում էր 2015 թվականի փետրվարից։ Նրան այդ պաշտոնում նշանակել էր Սերժ Սարգսյանը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս