loader
Հաստատվեց սոցիալական և ընտանեկան նպաստների չափը

Հաստատվեց սոցիալական և ընտանեկան նպաստների չափը

Կառավարությունն այսօր հաստատեց ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը: Հարցը զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ 2019 թվականի բյուջեով նախատեսվել է 37,7 մլրդ դրամի նպաստ, բաշխումներն իրականացվելու են տարածքային ստորաբաժանումների միջոցով, ինչը հնարավորություն կտա խուսափել կոռուպցիոն դեպքերից։ 2019 թվականին նպաստառու ընտանիքների միջին ամսական թիվը կազմում է 99.900, որից սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը 26.799 է, իսկ երեխա ունեցող ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվը 73.101 է: 2019 թվականի համար 37,7 մլրդ դրամի նպաստ է նախատեսվել:

Սահմանվել է, որ 2019 թվականին ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը 30.00 միավոր է: Ընտանեկան նպաստի բազային մասը 18.000 դրամ է:

Յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը 5500 դրամ է:

Չորս և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ է:

Բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը 6000 դրամ է:

Բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը 7000 դրամ է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս