loader
Հայաստանը ճանապարհների որակի վարկանշային ցանկում 85-րդն է

Հայաստանը ճանապարհների որակի վարկանշային ցանկում 85-րդն է

Համաշխարհային մրցունակության ինդեքս-2017-2018-ի վարկածով՝ Հայաստանը ճանապարհների որակի վարկանշային ցանկում զբաղեցրել է 85-րդ տեղը՝ հավաքելով 3,7 միավոր:

Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմած վարկանշային ցանկում ընդգրկվել է աշխարհի 137 երկիր: Ճանապարհների որակը գնահատվել է 1-7 բալանոց համակարգով, ընդ որում՝ ոչ մի երկիր չի ստացել ամենաբարձր միավորը:

Վարկանշային ցանկում լավագույնն են ճանաչվել Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 6,4 միավորով, Սինգապուրը՝ 6,3 միավորով, Շվեյցարիան՝ 6,3 միավորով, Հոնկոնգը՝ 6,2 միավորով, Նիդեռլանդները՝ 6,1 միավորով, Ճապոնիան՝ 6,1 միավորով, Ֆրանսիան՝ 6 միավորով, Պորտուգալիան՝ 6 միավորով, Ավստրիան՝ 6 միավորով, ինչպես նաև ԱՄՆ-ն՝ 5,7 միավորով:

Ամենավատ ճանապարհները Մավրիտանիայում են, նրան հետևում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Հաիթին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս