loader
Հայաստան է ներմուծվել հսկայական քանակի կեղտոտ բենզին

Հայաստան է ներմուծվել հսկայական քանակի կեղտոտ բենզին

Մայիսի 8-10-ը՝ վարչապետի ընտրության խառը օրերին՝ երբ նախկինները չէին գնացել, նորերն էլ չէին եկել, առանց մաքսազերծման և որակի սերտեֆիկատի, Թուրքմենստանից Հայաստան է ներկրվել 10 հազար տոննա (շուրջ 30 վագոն) անորակ բենզին։

Ներկրված բենզինի մեջ, ինչպես երևում է որակի գործարանային փաստաթղթից, ծծումբի առկայությունը 0.05 տոկոս է, որն ընդունված նորմայից 50 անգամ մեծ է, այսինքն ընդունելի նորման պետք է լիներ 0.001 տոկոս։ Այս որակի բենզինը հնարավոր չի լինի հենց այդպես վաճառել. իրացնելու համար այն պետք է խառնվի ավելի բարձր որակի բենզինին։

Մեր աղբյուրը հայտնում է, որ ներկրող կազմակերպությունը գրանցված է Երևանում՝ Պուշկինի 1 հասցեում և կոչվում է Русь Нефть Экспорт։ Հետաքրքրական է, որ նույն այս հասցեում գործում է նաև CPS ընկերության գլխավոր գրասենյակը:

scannews.am

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս