loader
Հայաստանցիների 33 %-ը ցանկանում է ընդմիշտ հեռանալ

Հայաստանցիների 33 %-ը ցանկանում է ընդմիշտ հեռանալ

ՀՀ քաղաքացիների 33 %-ը ցանկանում են մշտական ​​բնակության տեղափոխել արտասահման:Այս մասին են վկայում  Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները, որոնք արտացոլված են «Կովկասյան Բարոմետր 2017» զեկույցում։

Հարցման համաձայն, հայաստանցիների միայն 65% -ն է ցանկանում ապրել Հայաստանում, իսկ 2% -ը դեռ չի կողմնորոշվել:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2008 թ.-ին երկրից ընդմիշտ հեռանալու ցանկություն էր հայտնել 18%-ը, 2011 թվականին` 23%-ը, 2015-ին`31%-ը:

Միևնույն ժամանակ, հարցվածների մեծ մասը (57%) պատրաստ է ժամանակավորապես հեռանալ Հայաստանից: Ավելի վաղ արտերկրում ժամանակավոր բնակությանը «համաձայն» էր`2008 թվականին` 50%-ը, 2011-ին` 56%-ը, 2017-ին` 57%-ը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս