loader
Սվիտալսկի․ Երիտասարդների համար ամենակարևորը որակյալ կրթություն ստանալն է

Սվիտալսկի․ Երիտասարդների համար ամենակարևորը որակյալ կրթություն ստանալն է

Մարտի 20-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանում Եվրամիության նոր՝ «ԵՄ-ն հանուն երիտասարդների» նախաձեռնության շնորհանդեսը:

Ծրագիրը կիրականացվի 3 տարվա ընթացքում: Հայաստանից բացի, ծրագիրը կիրականացվի նաև Վրաստանում և Բելառուսում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1 մլն 400 հազար եվրո: Ըստ որում՝ ծրագրում ԵՄ բաժինը կազմում է 1 մլն 330 հազար եվրո: Նախատեսվում է այս գումարից Հայաստանին հատկացնել 239,435 եվրո:

Հայաստանում ծրագրի իրականացման ժամանակ մինչև 300 երիտասարդներ վերաորակավորում կանցնեն և ևս 100-ը կմասնակցի ձեռներեցության ոլորտում համապարփակ ուսուցմանը: Դրա հետ մեկտեղ, գրեթե 60 երիտասարդներ հնարավորություն կունենան մասնագիտական պրակտիկա անցնել մասնավոր, հասարակական և ոչ կառավարական կազմակերպություններում:

«Երիտասարդների համար ամենակարևորը որակյալ կրթություն ստանալն է: Եվ մենք այսուհետև ևս կջանանք նման կարգի ծրագրերին աջակցել ու իրականացնել»,- նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս