loader
Հայրապետյան. Հայաստանն ամենագազաֆիկացված երկրներից մեկն է

Հայրապետյան. Հայաստանն ամենագազաֆիկացված երկրներից մեկն է

«Ավտոմատ գազալցակայանների ճնշակայանների խնդիրները մշտապես գտնվել են ԱԻ նախարարության ուշադրության կենտրոնում: Վերջին տարիներին նկատվում է որոշակի դրական միտում գազալցակայանների հրդեհայնության ապահովման աստիճանի բարձրացման ուղղությամբ», - լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:

Հայրապետյանի խոսքով՝ վերջին տարիներին նախարարությունը մեծ աշխատանքներ է կատարել և բոլոր գազալցակայաններում տեղադրվել են հրդեհի ազդանշանի ինքնաշխատ համակարգեր, տագնապի ազդանշանը փոխանցող համակարգեր:

«2012-2018 թվականները գազաֆիկացված ավտոմեքենաների հրդեհի 537 դեպք է գրանցվել,որի հետևանքով զոհվել է 19-ը, վնասվածքներ է ստացել 62 մարդ: Գազալցակայաններում հրդեհների հետ կապված վիճակը բավականին բարվոք է, որպես օրինակ նշեմ վիճակագրությունը: 2012 թվականից գազալցակայաններում գրանցվել է 23 հրդեհի դեպք, զոհվել են 2 մարդ և վնասվածքներ են ստացել 8-ը, սա վերաբերում է միայն հրդեհներին: Բացի այդ, գազալցակայաններում տեղի են ունեցել տեխնածին վթարներ կամ արտադրական դժբախտ դեպքեր: Նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել 27 նմանատիպ դեպք, հինգ մարդ զոհվել է և ևս 18-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,-նշեց ԱԻՆ պաշտոնյան:

Հայրապետյանը նաև հավելեց, որ Հայաստանն ամենագազաֆիկացված երկրներից մեկն է, մասնավորապես ավտոմեքենաների առումով, և բնականաբար մեծանում է հրդեհների և տեխնածին վտանգների առաջացման վտանգը:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս