loader
Հայտնաբերված վկայականները հիմնականում պատկանում են Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներին. ԱԱԾ տնօրեն

Հայտնաբերված վկայականները հիմնականում պատկանում են Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներին. ԱԱԾ տնօրեն

«Լինելու է հարցաքննություն և այդ շրջանում, եթե խնդիր լինի այլ քննչական և օպերատիվ գործողությունների, բոլորը կստանան իրենց պատիժը»,- կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Լրագրողների այն դիտարկմանը, թե ապրիլյան պատերազմի օրերին խոսակցություններ կային, որ զինվորին հասանելիքը թալանվում է, արդյո՞ք կարելի է ենթադրել, որ ԱԱԾ նախկին ղեկավարությունն անգործության էր մատնված, և արդյո՞ք նրանք պատասխանատվության կենթարկվեն, Վանեցյանն ասաց. «Ես ոչ մեկի աշխատանքին գնահատական չեմ տալիս: Ենթադրություններ չեմ անում, խոսում եմ միայն փաստերով: Մենք մեր բնականոն աշխատանքն ենք իրականացնում, և եթե լինեն փաստեր, որոնք կվկայեն այս կամ այն անձի կամ կազմակերպության կողմից իրականացված ապօրինությունների մասին, արձագանքը կլինի համապատասխան»:

Նա նաև հավելեց, որ ԱԱԾ-ն ռեպրեսիվ մարմին չէ և ռեպրեսիաներով չի զբաղվում, և ինքը երբևիցե թույլ չի տա, որ զբաղվի:

Լրագրողները Վանեցյանից հետաքրքրվեցին, թե այլ զինվորականների մոտ խուզարկություններ լինելո՞ւ են, որին ի պատասխան՝ ԱԱԾ տնօրենը նշեց, որ ոչ, ոչ մեկի տանը խուզարկություն չի լինելու, եթե չլինեն դրա համար անհրաժեշտ, ստույգ տվյալներ:

«Իսկ եթե լինեն, դա կլինի բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձ, թե սովորական քաղաքացի, նույն վերաբերմունքին կարժանանա, եթե խախտել է Քրեական օրենսգիրքը: Մենք ոչ մի տեղ ձևական չենք գնում: Եթե հստակ, ստույգ տվյալներ ունենք, գնում ենք»,- նկատեց Վանեցյանը և նշեց, որ հայտնաբերված վկայականները հիմնականում պատկանում են Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներին:

ԱԱԾ տնօրենը չցանկացավ գնահատական տալ ՀՀ-ում կոռուպցիոն մակարդակին, քանի որ նրա խոսքով՝ հստակ տվյալներ չունի:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս