loader
Հայտնի են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները

Հայտնի են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները

ԱԺ-ն ընտրեց 11 հանձնաժողովների նախագահներին։ Այսպիսով՝

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ նշանակվեց Նարեկ Զեյնալյանը։

Արտաքին հարաբերությունների մշտական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ դարձավ Ռուբեն Ռուբինյանը։

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ նշանակվեց Մխիթար Հայրապետյանը։

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ նշանակվեց Արման Եղոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ նշանակվեց Նաիրա Զոհրաբյանը։

Պաշտպանության և անվտանգության մշտականա հանձնաժողովի նախագահ նշանակվեց Անդրանիկ Քոչարյանը։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ նշանակվեց Վլադիմիր Վարդանյանը։

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ նշանակվեց Միքայել Մելքումյանը։

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ նշանակվեց Վարազդատ Կարապետյանը։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ դարձավ Բաբկեն Թունյանը։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Մանե Թանդիլյանը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս