loader
Հեքիաթն ու հեքիաթը

Հեքիաթն ու հեքիաթը

ԱՍԵԼԻՔՍ

Կյանքն ի փոխ հանքի (դրվագ)

Նախ՝ հեքիաթը.

Կար-չկար մի դև կար։ Էս դևը՝ աջ էր թեքվում մի բյուր մարդ էր սպանում, ձախ էր թեքվում՝ անտառ էր փռում, գնում էր մյուս, ավելի մեծ դևի մոտ, հետ էր գալիս ու էլեկտրաէներգիայի գինն էր բարձրացնում։ Դև մի ասիլ, մի անասուն, եզի ցավ ասա։ Էս դևի չարիքներն էնքան էին, որ՝ անթիվ-անհամար։ Մեկն եկավ փորձեց էս դևին սպանի՝ չկարաց, երկրորդը՝ չկարաց, երրորդը...ժողովուրդը կատաղեց, մտածեց, որ մենակով էս դևին չես հաղթի, էլի կատաղեց ու էս դևին բռնեց, տապալեց։ Հիմա, էս դևը հո չի գալարվում, շունչը փչելիս, հո չի կատաղել...հա քացի ա տալիս, հա քացի ա տալիս։ Գիտի, որ ժողովրդին խաբելու ձևը՝ սատկած ձևանալն ա, համ էդ գիտի, համ էլ գալարվում ա՝ էն հույսով, որ մի վերջին վատությունը կանի, մի վերջին այգին կոչնչացնի, մի վերջին ծառը, սատկած կձևանա ու ժողովուրդը կհավատա, կմոռանա, (ընթացքում էլ մի երկու սադրանք կանի) մարդկանց իրար դեմ կհանի, ժամանակ կշահի, մի լավ շունչ կքաշի ու կհարվածի։ Միգուցե՝ իր վերջին հարվածը կլինի ու հա՛մ ժողովրդին կոչնչացնի, հա՛մ՝ իրեն, բայց կանի... Մեկ էլ մի խելոք, գլուխը բռնում ա ու ասում. «Այ ժողովուրդ, դևին տապալեցինք, հա՜, բայց անտերի գլուխը չկտրեցինք, հեքիաթներում տենց էր, չէ՞։ Մինչև պահանջներ ներկայացնելը, մի հատ բոլորով կանգնենք, էս դևին գլխատենք...բա դևը ԱԺ-ում՝ մեծամասնական, օրենսդիրն էլ տակը դրած, մենք էս ի՞նչ ենք անում», մի ուրիշ խելոքն էլ գոռաց. «Արտահերթ խորհրդարանական ընտրություննե՜ր, հիմա՛» ու էդպես՝ ժողովուրդը ուշքի եկավ, համախմբվեց, բոլորով տվեցին ու արտահերթով դևին գլխատեցին։ Հեքիաթը ավարտվեց, Նիկոլը՝ վարչապետ, երկնքից էլ երեք խնձոր ընկավ, երկուսը՝ Ռոբի, մեկը` Սերժի գլխին։

ՖԲ օգտատեր Շաղիկ Մաթևոսյանի գրառումը

Ապա՝ հեքիաթը, ամբողջից միայն մեկ դրվագով.

Պատրաստվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հանրագիր Մեղրի համայնքի տարածքում երկրաբանահետախուզական և նոր հանքերի շահագործման աշխատանքներն արգելելու, Լիճք բնակավայրում գործող պղնձի հանքավայրի շահագործումը դադարեցնելու և համայնքի տարածքում մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով։ Սկսվել է նաև ստորագրահավաք։

Հանրագրում ասված է հետևյալը`

«Մենք՝ Մեղրի համայնքի բնակիչներ  ներքոստորագրյալներս, ներկայացնում ենք սույն հանրագիրը.

Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող և համայնքին պատկանող տարածքում երկրաբանահետախուզական և նոր հանքերի շահագործման աշխատանքներն արգելելու վերաբերյալ։

Սույն հանրագրի ներկայացման համար հիմք են հանդիսացել հետևյալ դրույթները.

Միհրդատ Զիկատար Եվպատո

Ամբողջական՝ «Չորրորդ Իշխանությունում»

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս