loader
Շուտով մեր տեսադաշտում կլինի. Օսիպյանը՝ Նարեկ Սարգսյանի մասին

Շուտով մեր տեսադաշտում կլինի. Օսիպյանը՝ Նարեկ Սարգսյանի մասին

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենք համագործակցում ենք միջազգային ոստիկանության կենտրոնական բյուրոյի հետ:

«Իրականացնում ենք այդ գործընթացը: Թույլ տվեք չմանրամասնել, բայց այնպիսի տեղեկություններ կասեմ, որ շուտով մեր տեսադաշտում կլինի»,- ասաց ոստիկանապետը:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ Վալերիյ Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունը կաշկանդված չի, և ինչպես նախկին տարիներին, առավել ևս այսօր գործելու են թափանցիկ:

«Ինչ-ինչ պատճառներով մարդիկ փորձում են ստվեր գցել ոստիկանության բացառիկ թափանցիկ լինելու վրա: Հավաստիացնում եմ, որ ոստիկանությունը կաշկանդված չի լինելու, և առաջիկա ընտրություններին դրանում համոզված կլինենք»,- ասաց նա:

Օսիպյանի պնդմամբ՝ ՀՀ ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրևսորումներ:

«Չեմ բացառում, որ ինչ-ինչ ոստիկան ինչ-որ մի բան անի, բայց վստահեցնում եմ՝ մեկ կհաջողվի, երկու կհաջողվի, բայց կդատապարտվի: Չեմ բացառում, որ մեր շարքերում լինեն այդպիսիք, բայց դատապարտվելու են»,- հայտարարեց ոստիկանապետը:

Վալերի Օսիպյանը  նաև տեղեկացրեց, որ, այսպես կոչված, «օրենքով գողերից» 4-ի նկատմամբ քրեական գործ է հարուցված, և դրանք գտնվում են վարույթում:

«Ես արդեն ասել եմ, որ մենք այդ պահին ստացել ենք օպերատիվ տեղեկություններ, որ որոշ «օրենքով գողեր» միմյանց միջև պարզաբանումներ էին պատրաստվում իրականացնել, և այդ ամենը կանխելու համար ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով նրանց բնակարաններում իրականացրել է խուզարկություններ»,- մանրամասնեց ոստիկանապետը:

Խուզարկության արդյունքներով նրանց բնակարաններից հայտնաբերվել են մեծ քանակությամբ թմրանյութեր ու ապօրինի զենքեր:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս