loader
ՀՀ ԶՈւ զինծառայողները Վրաստանում լեռնային պատրաստության դասընթաց են անցնում

ՀՀ ԶՈւ զինծառայողները Վրաստանում լեռնային պատրաստության դասընթաց են անցնում

ՀՀ ԶՈւ 5 զինծառայող մասնակցում են Վրաստանի Սախչերեի լեռնային պատրաստության դպրոցում անցկացվող բազային պատրաստության կուրսին: Դասընթացը սկսել է հունվարի 15-ին, տևելու է մինչև փետրվարի 2-ը: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է «Ռազմինֆո»-ն։

Հայաստանցի զինծառայողների հետ միասին պատրաստություն են անցնում նաև զինծառայողներ Լատվիայից և Լեհաստանից: Դասընթացին մասնակցում է 12 մարդ:

Զինծառայողները ուսումնասիրելու են լեռնային, դահուկային պատրաստության սկզբունքները, սովորելու են հաղթահարել արգելքներ ձյունածածկ մակերևույթի վրա  և իրականացնել որոնողափրկարարական գործողություններ:

Նշենք, որ ՀՀ ԶՈւ զինծառայողները այս տիպի վարժանքներին մասնակցում են կանոնավար կերպով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս