loader
Հնարավոր է նախարարությունը բյուջե հատկացնի դպրոցների  ավարտական միջոցառումների համար

Հնարավոր է նախարարությունը բյուջե հատկացնի դպրոցների ավարտական միջոցառումների համար

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հավանական է համարում դպրոցների ավարտական միջոցառումների անցկացման համար նախարարության կողմից որոշակի բյուջեի տրամադրումը.

«Հսկայական գումարներ են հավաքում, և դրանք հաճախ նվերների տեսքով հայտնվում են դպրոցների տնօրենների և ուսուցիչների սեղանին: Ես հենց առաջին օրվանից ամենօրյա ռեժիմով պայքարում եմ դրա դեմ: Եվ այն իսկապես արդյունք է տալիս: 100 հաղորդագրություն ունեմ արդեն, որ տնօրենները, ծնողական խորհուրդները վերադարձնում են այն գումարները, որոնք հավաքել էին»,-ասաց Հարությունյանն ու հստակեցրեց իր դիրքորոշումը՝ ոչ մեծ գումարով հնարավոր է լավ օր անցկացնել ավարտական քննություններից հետո:

«Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է արդյոք նախարարությունը բյուջե հատկացնի Վերջին զանգի ծախսերի համար, նախարարը հավանական համարեց: 

«Հաճախ մեծ գումարներ հավաքելիս ասում են, որ դա անհրաժեշտ է դահլիճի զարդարման և այլ պարագաների համար: Դեռ Երևանի թիվ 189 դպրոցում իմ մտքով անցավ, որ գուցե նախատեսվի ոչ շատ մեծ բյուջե՝ ավարտական միջոցառումների համար: Դա կզրկի նաև այն փաստարկից, որ գումարը հավաքվում է  ավարտական միջոցառումն ավելի ճոխ անցկացնելու համար: Մենք պետք է ազատվենք այդ ճոխության մոլուցքից»,-ասաց Հարությունյանն ու խոսքն ուղղեց ծնողներին և երեխաներին՝ Վերջին զանգի օրվա հետ կապված որևէ խոչընդոտ չկա, բայց դա չպետք է լինի ի հաշիվ ծնողների գրպանի:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս