loader
Հոնկոնգի քաղաքացիները Հայաստան կայցելեն առանց մուտքի արտոնագրի

Հոնկոնգի քաղաքացիները Հայաստան կայցելեն առանց մուտքի արտոնագրի

Հոնկոնգի քաղաքացիները Հայաստան կայցելեն առանց մուտքի արտոնագրի: Նման որոշում կայացվեց այսօրվա կառավարության նիստում:

Որոշման նախագիծը գործադիրի հավանությանը ներկայացրեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Ըստ օտարերկրյա քաղաքացիների մասին ՀՀ օրենքի՝ Հոնկոնգից ՀՀ եկած քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմը կգործի 180 օր, իսկ ՀՀ քաղաքացիների համար Հոնկոնգում՝ 30 օր։

Որոշումն ուժի մեջ կմտնի 2019-ի մարտի 3-ից: Ըստ Կառավարության՝ այս ռեժիմի փոխադարձ կիրառումը ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև կդյուրացնի ՀՀ քաղաքացիների գործարար և աշխատանքային գործունեությունը Չինաստան և հարակից այլ տարածքներ, իսկ այդ տարածքները հանդիսանում են ֆինանսաբանկային ործունեության և գործարքների կարևոր կենտրոններից մեկը: Մուտքի վիզայի ռեժիմի արտնությունը կաշխուժացնի նաև Հոնգկոնգ ից Հայաստան զբոսաշրջային ներհոսքի ավելացումը, ինչպես նաև խթան կհանդիսանակա առևտրատնտեսական կապերի զարգացմանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս