loader
HRW. Հայաստանում ընտանեկան բռնություն վերապրած կանանց և երեխաների կյանքը վտանգված է

HRW. Հայաստանում ընտանեկան բռնություն վերապրած կանանց և երեխաների կյանքը վտանգված է

Հայաստանում ընտանեկան բռնություն վերապրած կանանց և երեխաների կյանքն ու բարօրությունը վտանգված են, քանի որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում երաշխավորել նրանց պաշտպանությունը:

2017 թվականի դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանն ընտանիքում բռնության վերաբերյալ օրենք է ընդունել, բայց կանայք և երեխաները շարունակում են վտանգված մնալ, քանի դեռ իշխանությունները համընդգրկուն կերպով չեն փոխել բռնության մասին բողոքներին ոստիկանների արձագանքի պրակտիկան:

Կազմակերպությունը զրուցել է Հայաստանում ընտանեկան բռնության 12 «զոհի» հետ: Հարցազրույցներին մասնակցածները պատմել են, որ ոստիկանությանը կամ այլ տեղական մարմինների բռնության մասին հաղորդելուց հետո իշխանությունները ոչինչ չեն արել հետագա բռնությունը կանխելու, գործը հետաքննելու կամ հարձակվողներին պատասխանատվության ենթարկելու համար: 

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպություն
 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս