loader
Հյուրերը մեր երկրից առնվազն տանում են ջերմ տպավորություններ. Աննա Հակոբյան

Հյուրերը մեր երկրից առնվազն տանում են ջերմ տպավորություններ. Աննա Հակոբյան

Առաջին տիկին Աննա Հակոբյանը Հայաստան ժամանած հյուրերին կրկին հրավիրել է մեր երկիր, իսկ նրանք ցանկություն են հայտնել վերադառնալ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:

Վարչապետի կինը հայտնեց, որ մեր երկիր եկած բարձրաստիճան հյուրերը տպավորված են Հայաստանով: Նա ուրախ է, որ կարողացել են բարձր տպավորություն թողնել:

«Չգիտեմ, իհարկե, նրանք երբ կկարողանան գալ, բոլորը զբաղված մարդիկ են, բայց ես հույս ունեմ, որ նրանք կվերադառնան: Իրենք էլ իրենց հերթին են մեզ հրավիրել: Ես իսկապես ինձ շատ լավ եմ զգում, որ մեր երկիրն այսքան սիրելի է դառնում մեր հյուրերի համար՝ անկախ նրանից, թե որ երկրից են եկել, ինչ մշակույթի և մենթալիտետի կրող են, իրենք բոլորը լավ ժամանակ անցկացրեցին և տպավորված են այն ամեն ինչով, որ Հայաստանում կազմակերպվել է Ֆրանկոֆոնյան գագաթնաժողովի շրջանակներում»,- նշեց նա:

Վարչապետի կինը փոխանցեց, որ Հանրապետության հրապարակում երեկվա կայացած համերգը, հայկական խոհանոցն ու այցելած թանգարանները և ընդհանրապես մեր երկրում տեսած ցանկացած բան հյուրերի սրտով է եղել: Ֆրանկոֆոնյան գագաթնաժողովի շրջանակներում ժամանած պաշտոնյաները, նրանց կողակիցներն և մյուս հյուրերն առաջին անգամ էին այստեղ: Նրանք Հայաստանից իրենց հետ ջերմություն կտանեն:

«Հյուրերը մեր երկրից առնվազն տանում են ջերմ տպավորություններ, և ենթադրում եմ, որ առաջին իսկ առիթի դեպքում անպայման կվերադառնան, այդպիսին է նրանց վերաբերմունքը մեր հանդեպ»,- ամփոփեց Աննա Հակոբյանը:

Մանյա Պողոսյան 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս