loader
Իմ գլխին 11 տարի է՝ սև ամպեր են կուտակվում և այդ սև ամպերն ինձ չեն անհանգստացնում. Դավիթ Սանասարյան 

Իմ գլխին 11 տարի է՝ սև ամպեր են կուտակվում և այդ սև ամպերն ինձ չեն անհանգստացնում. Դավիթ Սանասարյան 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացության հետ համաձայն չեմ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Ես անձամբ, ինչպես նաև մեր կառույցի իրավաբանների հետ խորհրդակցել ենք, և համաձայն չենք: Նախ՝ պետք է վարույթ չհանձնվեր, բայց ամեն դեպքում ուրախ եմ, որ նոր Հայաստանում Էթիկայի հանձնաժողովը կարողանում է իր լիազորություններն իրականացնել, և ես ամեն ինչ կանեմ, ամեն ձև կնպաստեմ, որ ոչ միայն այդ հանձնաժողովը, այլ մնացած կառույցներն իրենց իրավասությունների շրջանակում գործեն»,- ասաց Սանասարյանը:

ՊՎԾ պետը տեղեկացրեց, որ իրենք դատական կարգով վիճարկելու են:

Անդրադառնալով դիտարկմանը՝ նշվում է, որ իր գլխին սև ամպեր են կուտակվում, Դավիթ Սանասարյանը նկատեց. «Իմ գլխին 11 տարի է՝ սև ամպեր են կուտակվում և այդ սև ամպերն ինձ չեն անհանգստացնում»: 

Հարցին, որ եթե դատարանն էլ որոշեց, որ այնուամենայնիվ, էթիկայի կանոնների խախտում կա, ի՞նչ հետևություններ կանի, պատասխանեց, որ ինքն իր հետևությունն անում է նաև լրագրողների քննադատությունների արդյունքնում:

«Այնուամենայնիվ, մենք հիմնավորումներ ունենք, որ նախ՝ վարույթը պետք է չհարուցվեր, և երկրորդ՝ այն հիմնավորումները, որոնք կան, մեզ համար ընդունելի չեն»,- եզրափակեց Սանասարյանը:

Հիշեցնենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն էթիկայի կանոն է խախտել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս