loader
Ինչքան էլ ընտանիքներով արտագաղթեն, անհասանելի որևիցե կղզի չկա. Դավիթ Սանասարյան

Ինչքան էլ ընտանիքներով արտագաղթեն, անհասանելի որևիցե կղզի չկա. Դավիթ Սանասարյան

«Սպասում եմ, թե այս վիճակից ինչպես ենք դուրս գալու»,- այսօր Կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

Նրա խոսքով՝ սա ամենաթողության արդյունք է:

«Բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նկատեց նա:

Լրագրողների հարցին, թե այսօր հայտարարել էիք, որ առաջին ստուգումներն անցկացնելու եք ՊՆ-ում, արդյո՞ք սա է առիթ հանդիսացել, թե՞ խնդիրն օրակարգում կար, Սանասարյանն ասաց. «Բնականաբար, օրակարգային է, սակայն սա էլ առիթ հանդիսացավ: Պատերազմական իրավիճակում գտնվող պետության համար նման հանցագործությունները դավաճանության հավասար բաներ են: Դուք կտեսնենք, թե ՊՆ-ում ինչեր են բացահայտվելու»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք սա Սերժ Սարգսյանի հովհանավորությամբ է տեղի ունեցել, որին ի պատասխան՝ Սանասարյանը նշեց. «Մթնոլորտի քավորը Սերժ Սարգսյանն է: Երբ Մանվել Գրիգորյանն իրեն այս կամ այն արարքներն է թույլ տվել, ապա դրա միակ պատասխանատուն նախկին իշխանության առաջին դեմքն է»:

Սանասարյանը նաև նշեց, որ լուրեր են ստանում, թե բազմաթիվ նախկին պաշտոնյաներ լքում են Հայաստանը, և այդ գործով իրավապահ մարմինները զբաղվում են:

«Ինչքան էլ ընտանիքներով արտագաղթեն, անհասանելի որևիցե կղզի չկա»,- հավելեց նա:

Մարգարիտա Ղազարյան

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս