loader
Իշխանյան. Բանակում մահացության 60 դեպքից 38-ը խաղաղ պայմաններում են եղել

Իշխանյան. Բանակում մահացության 60 դեպքից 38-ը խաղաղ պայմաններում են եղել

«Բանակում մահացության 60 դեպք է եղել, այստեղ վիճակագրությունը համեմատության մեջ ես չեմ ընդունում», -  Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասել է «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանը՝ անդրադառնալով Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրականացրած «Մարդու իրավունքները Հայաստանում 2017թ.» ամենամյա զեկույցին: 

«60 դժբախտություն: Կասեն՝ լավ, պատերազմ է, չեմ արդարացնում արդեն նույնիսկ պատերազմից հետո սահմանային զոհերը, որովհետև պաշտպանական համակարգ պետք է լիներ, որ դիպուկահարներից զոհեր չլինեին. դա նշանակում է փնթիություն, այդպես եմ կարծում: Բայց, լավ, դա էլ դնենք մի կողմ: Ուրեմն տեսեք՝ 60-ից 22-ը, ի վերջո, պատերազմի արդյունքում են զոհվել, իսկ 38-ը՝ խաղաղ պայմաններում՝ կանոնադրական հարաբերություններ, սպանություններ, ինքնասպանություններ և այլն»,-ասել է Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով՝ իրենք տարեկան զեկույցը կազմում են ամբողջ տարվա ընթացքում հավաքագրած փաստերի, ինչպես նաև իրենց հետազոտությունների հիման վրա: 

Քաղբանտարկյալների թեմային անդրադառնալով՝ Իշխանյանը նշել է.

«Աշխարհում չկա այդպիսի պետություն, որ ասի՝ այո, ես ունեմ քաղբանտարկյալներ: Որևէ երկրի ներկայացուցիչ, լինի Հյուսիսային Կորեան, նախկին խորհրդային հանրապետություն Ուզբեկստանը, որևէ երկրում որևէ մեկը չի ասի, որ իրենց մոտ կան քաղբանտարկյալներ, որևէ իշխանության ներկայացուցիչ չի կարող ասել։ Սա պետք է ընդունել որպես փաստ և երբեք չզարմանալ, որ Հայաստանի պաշտոնյաներն ասում են, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան, որովհետև դրա վրա բոլորը զարմանում են»:  

Նշենք, որ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Մարդու իրավունքները Հայաստանում 2017 թվականին» տարեկան զեկույցը:

Զեկույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս

Ошибка (#32)
loader
Ошибка (#32)

Возникла внутренняя ошибка сервера.

Էջը չի գտնվել. հղումը սխալ է, կամ հնացած