loader
Ջանքեր կգործադրենք տարածքում զուգարաններ ապահովելու համար. նախարարն ավտոկայան է այցելել. տեսանյութ

Ջանքեր կգործադրենք տարածքում զուգարաններ ապահովելու համար. նախարարն ավտոկայան է այցելել. տեսանյութ

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Արշակ Հակոբյանն այսօր այցելել է Կենտրոնական ավտոկայան: Նա ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով քաղաքացիներին պատմեց տիրող իրավիճակի մասին:

Նախարարն արձանագրել է, որ խայտառակ ու հակասանիտարական վիճակ է զուգարաններում, իսկ սպասասրահները չեն ջեռուցվում: Նա կարևորեց տարածքում զուգարանների ապահովման հարցը և սպասասրահների պատշաճ սպասարկումը: Հակոբ Արշակյանն ասաց, որ ջանքեր են գործադրելու պայմանները բարելավելու ուղղությամբ:

«Գործուն ջանքեր կգործադրենք որոշ հարցեր արագ կարգավորելու, որ տարածքում նորմալ զուգարաններ և սպասասրահներ ապահովենք: Պետք է զարգացնենք որպես հիմնական ենթակառուցվածք՝ միջքաղաքային և նաև դեպի արտասահման ուղևորափոխադրումների հարցը պատշաճ ձևով իրականացնելու համար»,- նշեց նա:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս