loader
Ջուր չեն տալիս. գյուղացիներն Արարատի մարզպետարանի առջև են

Ջուր չեն տալիս. գյուղացիներն Արարատի մարզպետարանի առջև են

Արարատի մարզի մի շարք համայնքների բնակիչներ այս պահին մարզպետարանի առաջ են հավաքվել: Գյուղացիները ջուր են պահանջում: Նրանց խոսքով՝ արդեն մի քանի օր է՝ իրենց ջուր չեն տալիս՝ հողամասերը չորանում են:

«Խաղողը պետք է ջրվի, վերջին ջուրն է, բայց չեն տալիս, որ ջրենք: Հատիկն արդեն թոշնել է ողկույզի վրա: Ամբողջ բերքը չորանում է»,- Հայաստան 24-ի հետ զրույցում ասաց բողոքի դուրս եկած գյուղացին:

Հողագործները հանդիպում են պահանջում մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, որպեսզի ներկայացնեն իրենց բողոքը:

«Ջուրը կտրել են, մարդկանց ջուր չեն տալիս: Ջուր կա, ուղղակի չեն տալիս: «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությունը շատ վատ է աշխատում՝ տնօրեն չկա, փախել է: Այդ հիմնարկը միլիոնների պարտքեր ունի, աշխատողների աշխատավարձերը մի քանի ամիս է՝ չի վճարվել: Գյուղացիներին ոռոգման ջուր չեն տալիս, ստիպում են, որ գյուղացին բողոքի դուրս գա նոր կառավարության դեմ»,- ասաց «Ժողովրդավարական Արարատ» ՀԿ նախագահ Հենրիկ Ավագյանը:

Նրա խոսքով՝ Արարատի մարզում ոռոգման ջուրը տարիներ շարունակ ծառայել է միայն նախկին իշխանության ներկայացուցիչների հազարավոր հեկտար հողատարածքները ոռոգելու համար:

Եթե Արարատի մարզպետը չլսի գյուղացիների բարձրացրած հարցը և իրենց ջուր չտա, մարզի բնակիչները պատրաստվում են իրենց բողոքի ցույցը Կառավարության առջև տեղափոխել՝ վարչապետից ջուր պահանջել:

Մանյա Պողոսյան

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս