loader
Կաղամբը լրիվ  ջարդվել է. կարկուտ՝ Վարդենիկում

Կաղամբը լրիվ ջարդվել է. կարկուտ՝ Վարդենիկում

Եղանակային փոփոխությունները փաստի առջև են կանգնեցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի բնակիչներին: Այսօր տեղացած անձրևը վայրկյանների ընթացքում կարկուտի է փոխվել և համայնքի կանաչ բուսականությունը գետնին հավասարեցրել:

Համայնքի բնակիչները Հայաստան 24-ի հետ զրույցում պատմեցին, որ 5 րոպե տևած ուժեղ կարկուտը զգալի վնասներ է հասցրել այգիներին ու բանջարանոցներին: Գյուղացիների խոսքով՝ նախնական վնասը մոտ 60-70 տոկոս է:

«Կաղամբը, դդումը և մնացած այլ բանջարեղենը հողին է հավասարեցրել: Այդ բանջարեղենից պտուղ չեն կարող ստանալ: Կաղամբը լրիվ ջարդվել է»,- կարկուտի պատճառած վնասները ներկայացրեց համայնքի բնակիչ Արտուշ Խաչատրյանը:

Կարտոֆիլից էլ գյուղացին բերք հազիվ թե ստանա: Ցանքատարածությունները վնասվել են: Կարտոֆիլը վարդենիկցիների ապրուստի միջոցն է հանդիսանում: Խնձորի ու տանձի ապրանքային տեսքն էլ է փչացրել կարկուտը:

«Մարդկանց աչքի առջև իրենց տարվա չարչարանքն ու ներդրած գումարները գետնին հավասարեցվեց: Սպասում էին, որ բերքահավաք կատարեն, բայց մնացին դատարկաձեռն»,- ասաց բնակիչը:

Կարկուտը վնասներ է հասցրել նաև հարևան համայնքներին, բայց, ըստ տեղացիների, ամենաշատը Վարդենիկն է տուժել: 300 հեկտար կաղամբ ու նույնքան էլ կարտոֆիլի բերք է տուժել:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս