loader
Կառավարությունը  Հ1-ի «Օրակարգին» կհատկացնի մոտ 175 մլն դրամ

Կառավարությունը Հ1-ի «Օրակարգին» կհատկացնի մոտ 175 մլն դրամ

Կառավարության դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում ներառված է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությանը գումար հատկացնելու և ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի n 1313-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը:

 «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից իրականացված տեխնիկական վերազինման գործընթացի արդյունքում առաջացած պարտավորությունների կատարման նպատակով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետա­կան բյուջեով նախատեսված Հայաս­տանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 174,728.7 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով)»:

Հիմնավորման մեջ ասված է.

«Ընկերության կողմից իրականացված «Օրակարգ» լրատվական ծառայության տեխնիկական համալիրի արդիականացման, արտատաղավարային նկարահանումների, շարժական հեռուստակայանի ամբողջական համալրման և տեղակայման աշխատանքների, ինչպես նաև ռադիոռելեային կապուղու, մոնտաժային և սերվերային ցանցային համակարգերի, անվտանգության տեսահսկման և օդորակման համակարգերի, և տրանսպորտային միջոցների ձեռքբերումների դիմաց 2017թ-ին Ընկերության կողմից վճարման ենթակա գումարը կազմել է 394,633.4 հազ. դրամ:

Վճարումների մի մասը իրականացվել է 2016 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն) 2017 թվականին տեխնիկական վերազինման շրջանակներում հատկացված 199,850.0 հազ. դրամի դրամաշնորհի հաշվին (««Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության տեխնիկական վերազինում» ծրագրով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

Ձեռքբերումների մյուս մասը իրակացվել է վարկային միջոցների հաշվին, ուստի ձեռքբերումների նպատակով առաջացած պարտավորությունների մարման նպատակով,ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից խնդրում ենք հատկացնել 174,728.7 հազ. դրամ»:

Լուսինե Առաքելյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս