loader
Կառավարությունը հաստատեց՝ նիստերը կլինեն դռնբաց

Կառավարությունը հաստատեց՝ նիստերը կլինեն դռնբաց

Գործադիրը հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Կառավարության նիստերը կանցկացվեն դռնբաց:

«Մենք լուծում ենք ևս մեկ՝ ժամանակին աղմուկ հարուցած հարց, հիշում եք, որ օրենքով նախատեսված՝ նիստերը հիմա լինում են դռնփակ, իսկ դռնբաց նիստերը հատուկ որոշում են պահանջում, մենք հիմա հակառակն ենք անում, բայց, իհարկե, կլինի փակ նիստեր անելու անհրաժեշտություն»,- նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի օրոք որոշում կայացվեց, որ կառավարության նիստերը կլինեն դռնփակ: Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո նիստերն անցկացվում են դռնբաց: Այսօր արդեն այն օրենքի ուժով հաստատվեց:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս