loader
Կառավարությունը մերժեց նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքի նախագիծը

Կառավարությունը մերժեց նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքի նախագիծը

Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած Ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:

Հարցը զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արսեն Մանուկյանը կառավարության նիստում ասաց, որ նախագծով առաջարկվում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների կնքման շարքում լրացնել նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքը:

Նա նաև ասաց, որ գործող Սահմանադրությամբ արդեն իսկ սահմանվում է, որ ամուսնությունը հնարավոր է կնոջ ու տղամարդու միջև, այնպես որ այդ հարցը կարգավորված է:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց. «Հիմա, ենթադրենք, երկու տղամարդ կամ երկու կին գնում են ԶԱԳՍ ու ասում՝ ուզում ենք ամուսնանալ: Կա՞ արդյոք օրենսդրական որևէ հնարավորություն, որ նրանց ամուսնությունը կգրանցվի»:

Փոխնախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ օրենքով նման հնարավորություն չկա, Սահմանադրությամբ հաստատված է, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միասնությունն է:

Կառավարությունը մերժեց նախագիծը:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս