loader
Կարեն Կարապետյանի ստեղծած հիմնադրամը լուծարվեց

Կարեն Կարապետյանի ստեղծած հիմնադրամը լուծարվեց

«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը լուծարվում է: Կառավարության նիստում որոշվեց «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմին 2018 թվականի ինն ամսում հատկացնել 33,292.1 հազար դրամ՝ ՀՀ 2018-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

Հարցը կառավարության չզեկուցվող հարցերի թվում էր:

Հիշեցնենք, որ հիմնադրամի ղեկավարը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն էր, Հոգաբարձուների խորհրդի անդամներից էր ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը։

Հիշեցնենք նաև, որ Մոսկվա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի և գործարարների հետ հանդիպման ժամանակ երկխոսություն էր եղել Ռուբեն Վարդանյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև։ Վարդանյանը հետաքրքրվել էր հիմնադրամի լուծարվելու պատճառների մասին, ինչին ի պատասխան՝ վարչապետն ասել էր, որ հիմնադրամն իր առջև դրված խնդիրը չի լուծել։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս