loader
Կարգ է խախտել, դիտողություն եմ արել. Օսիպյանը՝ «Վստրեչի Ապերի» հետ ունեցած կոնֆլիկտի մասին

Կարգ է խախտել, դիտողություն եմ արել. Օսիպյանը՝ «Վստրեչի Ապերի» հետ ունեցած կոնֆլիկտի մասին

Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» ու Գարեգին Իսկանդարյանի փաստաբանները երեկ հայտարարությամբ են հանդես եկել և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին հորդորել չառաջնորդվել նախկին ունեցած կոնֆլիկտով:

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Օսիպյանն ասաց, թե չի էլ հիշում՝ ի՞նչ կոնֆլիկտի մասին է խոսքը:

«Տարիների առաջ մարզադաշտում միջադեպ է եղել, միգուցե դա՞ նկատի ունեն: Կարգ է խախտել, դիտողություն եմ արել: Կարդացել եմ այդ հայտարարությունը և մտածել, թե ինչի՞ մասին է խոսքը, որևէ բան չկա»,- ասաց ոստիկանապետը:

Անդրադառնալով միասեռականների՝ Ոստիկանության շենք ներխուժելու վերաբերյալ դիտարկմանը, Օսիպյանը պատասխանեց, որ Ոստիկանությունն այսօր բարձր մակարդակի վրա է գտնվում:

«Ոստիկանությունն այսօր կարող է պաշտպանել և՛ իրեն, և՛ ՀՀ քաղաքացուն: Ոստիկանությունը հանդուրժողականություն է ցուցաբերել: Դա չի նշանակում, եթե մուտք են գործել շենք, Ոստիկանությունը թույլ է եղել, այդպիսի բան չկա՝ Ոստիկանությունը մնում է ուժեղ: Նա այդ քաղաքացիների նկատմամբ եղել է հանդուրժող: Որևէ մեկը չկասկածի, որ կարող է ներխուժել Ոստիկանության ցանկացած բաժանմունք և մնալ անպատասխան, թող չկասկածի, կպատժվի, օրենքի ամբողջ ուժով կստանա գնահատական»,- ասաց Օսիպյանը:

Իսկ ինչ վերաբերում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր տղայի մասնակցությամբ Վարդավառի ժամանակ տեղի ունեցած դեպքին, Վալերիյ Օսիպյանը հայտնեց, որ այդ գործից տեղեկություններ չունի: Գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս