loader
Կարմիր խաչը բանակցություններ է վարում Կարեն Ղազարյանին այցելելու համար

Կարմիր խաչը բանակցություններ է վարում Կարեն Ղազարյանին այցելելու համար

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու գործի հետ կապված Կարմի խաչի միջազգային կոմիտեն, համաձայն իր մանդատի և աշխատելակարգի, երկխոսության մեջ է ներգրավված բոլոր պատկան մարմինների հետ: Այս մասին Հայաստան 24-ի հետ զրույցում նշեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության խոսնակ Գոհար Տեր-Հակոբյանը:

«Այս պահին մենք երկկողմանի կոնֆիդենցիալ խոսակցության մեջ ենք, բանակցություններ ենք վարում նրան այցելելու համար և պահման պայմաններին ծանոթանալու վերաբերյալ»,- հայտնեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե իբր Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին, չեն համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն են: Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս