loader
Կերչի պատահարի հետևանքով մահացածների շրջանում հայեր չկան. նախնական տեղեկություններ

Կերչի պատահարի հետևանքով մահացածների շրջանում հայեր չկան. նախնական տեղեկություններ

Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած պատահարի հետևանքով մահացածների շրջանում, նախնական տեղեկություններով, ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Այս մասին Հայաստան 24-ին հաղորդեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Իսկ տուժածների մասով տեղեկատվությունը դեռ հստակեցվում է»,- փոխանցեց նա:

Հիշեցնենք, որ երեկ Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի է ունեցել պայթյուն, որին հաջորդել է կրակահերթ: Նախնական տեղեկություններով՝ կա 19 զոհ և 50-ից ավել տուժած, ովքեր հիմնականում քոլեջի ուսանողներ և աշխատակիցներ են:

Ավելի ուշ, ՌԴ Քննչական կոմիտեն Ղրիմի Կերչ քաղաքի քոլեջում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է որակել:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է տուժածներին ցուցաբերել համապատասխան օգնություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս