loader
ՔԿՀ-ներում վերանորոգումը կատարվում էր դատապարտյալներից հավաքվող գումարների հաշվին, իսկ պետբյուջեից հատկացումը, թե ինչ էր լինում, մնում էր կռահել. Փաշինյան

ՔԿՀ-ներում վերանորոգումը կատարվում էր դատապարտյալներից հավաքվող գումարների հաշվին, իսկ պետբյուջեից հատկացումը, թե ինչ էր լինում, մնում էր կռահել. Փաշինյան

Կառավարությունն արդարադատության նախարարությանը կհատկացնի 270 միլիոն 858 հազար դրամ՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար:

Նախագծի վերաբերյալ վարչապետի պաշտոնակատարը նկատեց, որ դատապարտյալ եղած ժամանակ նկատել է, թե ինչպես էին կալանավայրերը նորոգում կալանավորներից հավաքած գումարներով, իսկ դրա համար պետական բյուջեից նախատեսված գումարն այդպես էլ նպատակին չէր ծառայում։

«Կան ավանդույթներ, որոնցից մեկի համաձայն՝ պետական բյուջեից, երբ գումար էր հատկացվում ՔԿՀ-ներում որևէ աշխատանք կատարելու համար, դա կատարվում էր դատապարտյալներից հավաքվող գումարների հաշվին, իսկ պետական բյուջեից հատկացումը, թե ինչ էր լինում, մնում էր կռահել»,- մատնանշեց Փաշինյանը։

Արդարադատության նախարարի պաշտոնակատարն էլ պատասխանեց, որ 10 տարուց ավելի է այս համակարգում կապիտալ վերանորոգումներ չեն կատարվել:

«Այս երևույթը մեր Կառավարության կողմից արգելվել է, և հետևում ենք, որ որևէ շեղում տրված հրահանգից չլինի»,-շեշտեց Զեյնալյանը։

Վարչապետի պաշտոնակատարը հանձնարարեց բացառել ՔՀԿ-ներում առկա այդ ավանդույթները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս