loader

«ՔԿՀ-ներում խցերը գերբնակեցված են, բնակեցման համար ոչ պիտանի»

«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում մնացել են  նույնը՝ նախորդ տարիների  համեմատ», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը:  

«Մասնավորապես, Նուբարաշեն ՔԿՀ-ի գերբնակեցման խնդիրը: 8 հոգու համար սահմանված խցերում ապրում է 15 մարդ, իսկ հիմնարկի առաջին հարկն ընդհանրապես բնակեցման համար պիտանի չէ: ՔԿՀ-ում կան խցեր, որնք շատ անմխիթար են, կան նաև շատ լավ վերանորոգված խցեր, որոնք արվում են հենց կալանավորների միջոցներով»:  

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Զառա Հովհաննիսյանը նշեց, որ ՔԿՀ-ներում առողջական խնդիրների չլուծված լինելը հանգեցնում է մահվան դեպքերի, մասնավորապես Հաց Բերողի մահը:

«Աբովյանի կանանց  ՔԿՀ-ում երկու լուրջ դեպք կար, որի մասին ահազանգել ենք Արդարադատության  նախարարություն և ստացել մերժողական պատասխան: Արդյունքում՝ կանանցից մեկը մահացավ, իսկ մյուսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս դեպքերը ՔԿՀ-ի և ԱՆ-ն ուսերին է»:

ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության իրավաբանական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Տիգրան Սահակյանը չհերքեց ՔԿՀ-ի գերբնակեցման և ոչ բարվոք պայմանների հարցը:

«2009-ին որոշում է կայացվել ենթակառուցվածքային բարեփոխումներ իրականացվելու, սակայն մեր ֆինանսական վիճակը թույլ չի տալիս դա իրականացնել 1 կամ 2 տարվա ընթացքում: Առաջիկայում նախատեսվում է նոր ՔԿՀ կառուցել Գորիսում»:

Անդրադառնալով բուժծառայություններին՝ Սահակյանը նշեց. 

«2017 թվականին 1740 կալանավորներ և դատապարտյալներ տեղափոխվել են քաղաքացիական հիվանդանոցներ, քանի որ ՔԿՀ-ներում իրենց բուժումը արդյունավետ չէր»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս