loader
Կրթության բաժնի աշխատակիցները մեկնել են Ավշար գյուղի դպրոց՝ խնդրին ծանոթանալու. Արարատի մարզպետարանը՝ դասադուլի մասին

Կրթության բաժնի աշխատակիցները մեկնել են Ավշար գյուղի դպրոց՝ խնդրին ծանոթանալու. Արարատի մարզպետարանը՝ դասադուլի մասին

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում այսօր առավոտից ցույցեր են, ուսուցչական կազմն ու աշակերտները գործադուլ և դասադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են նորանշանակ տնօրենի՝ Հերմինե Անդրեասյանի հրաժարականը:

Արարատի մարզպետարանի լրատվության ծառայությունից Հայաստան 24-ի հետ զրույցում նշեցին, որ այս պահին մարզպետարանի Կրթության բաժնի աշխատակիցները մեկնել են դպրոց՝ տեղում խնդրին ծանոթանալու համար, հասկանալու՝ ո՞րն է խժդժության պատճառը:

Նշենք, որ Հերմինե Անդրեասյանը տնօրենի պաշտոնում աշխատանքի է անցել երեկ: Մարզպետարանից հայտնեցին, որ նա այդ պաշտոնում ընտրվել է համապատասխան կարգով, նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 7 անձ, դեմ չի եղել, միայն մեկը՝ ձեռնպահ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս