loader
Կուրսանտի սպանության գործով նիստը հետաձգվեց

Կուրսանտի սպանության գործով նիստը հետաձգվեց

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նիստն այսօր հետաձգվեց: Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չէին ներկայացել գործով վկաները, որոնք այսօր պետք է հարցաքննվեին: Այս գործով ցուցմունք չի տվել երեք վկա` Սամվել Սերոբյանը, Արթուր Վահանյանը և Նորիկ Օհանջանյանը:

Սամվել Սերոբյանը Հայաստանում չէ, նա 2017թ. նոյեմբերին լքել է Հայաստանի տարածքը, իսկ Արթուր Վահանյանի բնակության հասցեն կա, բայց ծանուցումներ չեն ստացվում: Վկա Նորիկ Օհանջանյանն էլ անցած դատական նիստին տեղեկացրել էր, որ Արցախում քրեակատարողական հիմնարկում է  աշխատում և չի կարող ներկայանալ դատարան` աշխատանքի բերումով:

Դատարանը որոշում էր կայացրել Սամվել Սերոբյանին կրկին ծանուցել, իսկ Արթուր Վահանյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել: Դատարանը Նորիկ Օհանջանյանի ներկայությունը դատարանում ապահովելու համար պետք է դիմեր նրա աշխատավայր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս