loader
Կվերականգնվեն հյուծված ջրային ռեսուրսները. Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգ ներդրվեց

Կվերականգնվեն հյուծված ջրային ռեսուրսները. Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգ ներդրվեց

Կառավարությունն այսօր ընդունեց «Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը»։ Որոշման նախագիծը ներկայացրեց բնապահպանության նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը և նշեց, որ հայեցակարգը համապատասխան օրենսդրական հենք կստեղծի ջրային ռեսուրսների բնագավառում ջրախնայող արդիական տեխնոլոգիաների ներդրման համար:

Հայեցակարգի ներդրումը հիմք կհանդիսանա շտկելու տարիներ շարունակ ոչ ռացիոնալ, ավանդական ջրօգտագործումից ժառանգած և ընթացիկ գործունեության արդյունքում հյուծված ջրային ռեսուրսների վերականգնման համար՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանության հետագա կայուն զարգացումը, բնական ռեսուրսների վերականգնման և ողջամիտ օգտագործման պահանջները, մարդկանց առողջության վրա վնասակար ազդեցության նվազեցումը:

«Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի ավելացում է նախատեսվում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս