loader
Մահացել է դերասան Վլադիմիր Էտուշը

Մահացել է դերասան Վլադիմիր Էտուշը

96 տարեկան հասակում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է ազգությամբ հրեա, խորհրդային ռուս կինոյի և թատրոնի դերասան, ԽՍՀՄ ժոովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, դերասանի մահվան մասին լուրը հաստատել է նրա աղջիկը:

Վլադիմիր Էտուշը ծնվել է 1922 թվականի մայիսի 6-ին Մոսկվայում հրեաների ընտանիքում: 

Նա մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, որի ժամանակ ծանր վիրավորում է ստացել:

Վլադիմիր Էտուշի դերերից առավել հայտնի են տավարիշչ Սաախովը («Կովկասի գերուհին»), ինժեներ Անդրեյ Բրունսը («12 աթոռ») և ատամնաբույժ Շպակը («Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը»):

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս