loader
Մահացել է ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը

Մահացել է ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը

Բրիտանական Քեմբրիջում 76 տարեկանում մահացել է ֆիզիկոս, տիեզերաբան, «Ժամանակի հակիրճ պատմությունը» աշխատության հեղինակ Սթիվեն Հոքինգը, հայտնում է The Guardian-ը:

Պրոֆեսորը մահացել է իր տանը՝ հարազատներով շրջապատված:

Գիտնականի ընտանիքն արդեն տարածել է նրա մահը հաստատող պաշտոնական հայտարարություն:

Նշենք, որ Հոքինգը տառապում էր հազվագյուտ հիվանդությամբ (մկանների ապաճման երկրորդային կարծրախտ), որը նրա մոտ ախտորոշվել էր 21 տարեկանում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս