loader
Մամուլի ազատությունով Հայաստանը 180-ի շարքում 63-րդ տեղում է

Մամուլի ազատությունով Հայաստանը 180-ի շարքում 63-րդ տեղում է

Իրավունքների պաշտպան երկու միջազգային կազմակերպություններ հայտարարել են, որ ժողովրդահաճ՝ պոպուլիստ քաղաքական գործիչների կողմից լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող հարձակումները ու ճնշումները սպառնալիք են դարձել նաեւ խոշոր ժողովրդավարական պետությունների համար, փոխանցում է Ամերիկայի Ձայնը

Իրենց ամենամյա զեկույցներում Լրագրողներ առանց սահմանների եւ Freedom House կազմակերպությունները սուր քննադատության են ենթարկում Արեւմուտքի ժողովրդահաճ առաջնորդներին մամուլի միջոցները վարկաբեկելու, լրագրողներին կշտամբելու եւ սահմանափակումներ իրականացնելու սպառնալիքների համար։

Սուր քննադատությունների տակ հայտնված առաջնորդներից է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որին քննադատում են ՝՝մամուլը Ամերիկայի ժողովրդի թշնամի՛՛ անվանելու խոսքերի համար։ Սա, ըստ ամենամյա զեկույցների, վնասում է մամուլի նկատմամբ հասարակական վստահությունը։

Եվրոպայում նույնպես գրանցվել է քաղաքական գործիչների կողմից մամուլի նկատմամբ բանավոր հարձակումների աճ։

Զեկույցում գնահատականների են արժանանում 18Օ երկրներ, որտեղ առաջին տեղում է Նորվեգիան, սանդղակի ամենացածր՝ 18Օ-րդ աստիճանի վրա՝ Հյուսիսային Կորեան։

Հայաստանը 63-րդ տեղում է՝ հետ մնալով 5Օ-րդ տեղում հայտնված Վրաստանից։ Ադրբեջանը 9Օ-րդ տեղում է, Թուրքիան 76-րդն է, Իրանը՝ 9Օ, Ռուսաստանը՝ 83։

Զեկույցները հիշեցնում են Հայաստանում անցած ամառ սկսված զանգվածային ցույցերի ընթացքում անվտանգության ուժերի կողմից մամուլի նկատմամբ ցուցաբերված անհարգալից վերաբերմունքի փաստը։

Աշխարհի ամենավտանգավոր հատվածը շարունակում է մնալ Մերձավոր Արեւելք-Հյուսիսային Աֆրիկա տարածաշրջանը։

Ամերիկայի Ձայնը

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս