loader
Մանրամասներ Բաղանիսում բեռնատարի վրա Ադրբեջանի կրակոցներից

Մանրամասներ Բաղանիսում բեռնատարի վրա Ադրբեջանի կրակոցներից

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների արձակած կրակից ապրիլի 12-ի երեկոյան վնասվել է «Սպայկա» ընկերության բեռնատարի դիմապակին, «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:

«Դեպքը տեղի է ունեցել երեկոյան 22:30-ի կողմերը Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածում: Մեքենան ընթացքի մեջ է եղել, մոտ տարածություն է այդտեղ, արդյունավետ կրակ են կարողանում վարել, հակառակորդի հենակետը մոտ 500-600 մետր հեռավորության վրա է միջպետական ճանապարհից: Կրակել են «Սպայկա» ընկերության բեռնատարի վրա, ապակին է վնասվել, վարորդին ոչինչ չի պատահել: Վարորդը եկել, գյուղում կանգնել է, հետո ճանապարհը շարունակել»,-ասաց Նարեկ Սահակյանը:

Նա նշեց, որ գյուղի ուղղությամբ չեն կրակել: 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին ասաց, որ սահմանամերձ մյուս համայնքներում ևս գիշերը հանգիստ է եղել:

«Գիշերը նորմալ է անցել»,- ասաց նա: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս