loader
Մանվելը, եթե առողջական խնդիր ունի, թող ոստիկանների հսկողությամբ պառկի հիվանդանոցում. բողոքի ակցիա՝ դատարանի դիմաց

Մանվելը, եթե առողջական խնդիր ունի, թող ոստիկանների հսկողությամբ պառկի հիվանդանոցում. բողոքի ակցիա՝ դատարանի դիմաց

Մինչ Վերաքննիչ դատարանը կքննի ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու որոշման դեմ Դատախազության ներկայացրած բողոքի քննությունը, դատարանի շենքի առաջ բողոքի ակցիա է ընթանում:

Ավտոերթով Երևան հասած էջմիածինցիները պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին:

«Նազիկն ո՞վ է, որ «ախռանայով» ման գա: Գոյություն ունի օրենք, մենք ստիպելու ենք, որ բոլորն օրենքով առաջնորդվեն: Միգուցե Մանվելն առողջական խնդիր ունի, բայց մեր բանտերում մարդիկ են, ովքեր ևս ունեն առողջական խնդիրներ: Դա հիմք չէ, որ այդ մարդկանց ազատեն: Մանվելը, եթե առողջական խնդիր ունի, թող ոստիկանների հսկողությամբ պառկի հիվանդանոցում: Նա հանրության համար վտանգավոր մարդ է, նման մարդու ազատության մեջ գտնվելու որևէ հիմք չպետք է լինի»,- ասաց «Իրավապահանջ քաղաքացի, հզոր պետություն» նախաձեռնության անդամ Ջիվան Աբրահամյանը:

Նշենք, որ այսօր առավոտվանից Մանվել Գրիգորյանի ազատության դեմ բողոքի ակցիաները վերսկսվել էին Էջմիածին քաղաքում: Ակցիայի մասնակիցները փակել էին քաղաքի կենտրոնական փողոցները և պահաջել, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվի:

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ փոխվել է ԱԺ նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Որպես խափանման միջոց՝ դատարանը որոշել է կիրառել գրավը՝ 25 մլն դրամի չափով: Նրան ազատ արձակելու օրվանից բողոքի ակցիաներ են սկսվել: Իսկ Գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու որոշամ դեմ:

Հիշեցնենք նաև, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նա կալանավորվել է այս տարվա հունիսին: Նա մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս