loader
Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում է

Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում է

Հայաստան 24-ի տեղեկություններով՝  գեներալ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:

Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։

 Հիշեցնենք նաև,  որ Մանվել Գրիգորյանը 25 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս